Մատչելի հղումներ

ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես դեմ է թիվ 252 բանաձևին


ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես դեմ է թիվ 252 բանաձևին
ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես դեմ է թիվ 252 բանաձևին

ԱՄՆ–ի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է Ներկայացուցիչների պալատում թիվ 252 բանաձևի հնարավոր քննարկման մասին և կտրականապես դեմ է այդ բանաձևին։

Այս մասին հայտարարությամբ ԱՄՆ–ի արտգործնախարարի տեղակալ Ֆիլիպ Քրաուլին հանդես է եկել ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այն հարցին, թե ո՞րն է Արտգործնախարարության տեսակետը խոսնակ Փելոսիի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը օրակարգ այսօր կամ վաղը բերելու ծրագրերի մասին, Քրաուլին պատասխանել է. «Մենք տեղյակ ենք Ներկայացուցիչների պալատում թիվ 252 բանաձևի հնարավոր քննարկման մասին և կտրականապես դեմ ենք այդ բանաձևին»։

«Մեր կարծիքով, Թուրքիայի և Հաստանի համար իրենց համատեղ անցյալին անդրադառնալու լավագույն միջոցը հարաբերությունները կարգավորելուն միտված ջանքեր գործադրելն է», – նշել է ԱՄՆ–ի արտգործնախարարի տեղակալ Քրաուլին։

ԱՄՆ–ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևով հնարավոր քվեարկությանը անդրադառնալով, թուրքական «Հուրիեթ» թերթը գրում է, որ Թուրքիան զգուշացրել է, թե ԱՄՆ–ի վարչակազմի կամ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու դեպքում ԱՄՆ–ի հետ Թուրքիայի հարաբերությունները «հիմնովին և տևականորեն» են վատթարանալու։

«Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ուրբաթ օրվա ավարտին զանգահարել է ԱՄՆ–ի արտգործնախարար Հիլարի Քլինթընին՝ այս խնդիրը քննարկելու համար», – գրում է «Հուրիեթ»–ը։

XS
SM
MD
LG