Չինաստանի տնտեսական արագ աճը հիմք է ստեղծել երկրի ռազմական հզորության զարգացման համար:
Չինաստանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում, երկրի պաշտպանության նախարար Լյանգ Գուանգլին նշել է, որ Չինաստանի ռազմական հզորությունը դեռևս զիջում է զարգացած խոշորագույն պետությունների ռազմական հզորությանը: Հետագա հինգ տարվա ըթնացքում, սակայն, «երկրի տնտեսությունը և հասարակությունը զարգանալու են էլ ավելի արագ` համապատասխանաբար առավել հզոր դարձնելով երկիրը»:
Միաժամանակ, Չինաստանը «բարձրացնելու է ռազմավարական բոլոր ուղղություններում զինված հնարավոր բախումներին արձագանքելու իր պատրաստությունը»:
Չինաստանի պաշտպանության նախարարն ավելացրել է, որ համաշխարհային մակարդակի ռազմական սարքավորումներ մշակելու ոլորտում «երկիրը ոտքի է կանգնելու»: Նա ասել է, որ Չինաստանի ռազմական արդիականացման գործընթացը «չի կարող կախված լինել այլ պետություններից»:
Լյանգի համաձայն, ներկայումս չկա ամբողջ պետությունը նեգրավելու հնարավորություն ունեցող պատերազմի սպառնալիք, սակայն առկա է տարածաշրջանային բախումների առաջացման վտանգը: