Օբաման հուսով է, որ բյուջեն շուտով կհաստատվի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարում է, թե պատրաստ է լսել Կոնգրեսի դեմոկրատներին ու հանրապետականներին` երկրի պարտքերը մարելու հարցում, սակայն, ասում է նա, ինքը չի ընդունի որևէ առաջարկ, որը նախատեսում է կրճատումներ կրթության, նորարարությունների և ենթակառուցվածքների բնագավառներից:

Ամենշաբաթյա իր ուղերձում նա հույս հայտնեց, որ Կոնգրեսը մինչև եկող ուրբաթ օրը կգա բյուջեի հարցում համաձայնության` թույլ չտալով պետական կառույցների աշխատանքի դադարեցում:

Նա հայտարարեց ներքին ծախսումները սառեցնելու մասին իր ներկայացրած առաջարկի մասին, որը նախատեսում է մեկ տասնամյակի ընթացքում պակասորդի կրճատում 400 միլիարդ դոլարով:

Նրա խոսքերով, ամեն ոք պիտի պատրաստ լինի այս հարցում զոհաբերությունների, «սակայն երկիրը չի կարող զոհաբերել իր իսկ ապագան», ասաց նա:

Ներկայացնելով հանրապետականների ամենշաբաթյա ուղերձը` սենատոր Ռոբ Փորթմանն ասել է, թե իր կուսակցությունը ցանկանում է խելամիտ կրճատումներ և նոր աշխատատեղերի համար` նոր հնարավորություններ: Սակայն «մեր նպատակը ամենևին էլ պետական կառուցվածքի աշխատանքները դադարեցնելը չէ», հայտարարել է նա: