Աֆղանստանում վեց երեխա և մեկ մեծահասակ զոհվել են երկրի հարավային շրջաններից մեկում ուրբաթ օրն իրականացված պայթյունի հետևանքով:
Երկրի Ուրուզգան նահանգի Թարին Քովթ կենտրոնական քաղաքում գործարկված պայթուցիկն, ըստ երկրի ոստիկանության, թաքնված է եղել աղբարկղում:
Աֆղանստանի հարավում նույն օրը ՆԱՏՕ-ի միջազգային ուժերը հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է դաշինքի հինգ զինծառայող:
ՆԱՏՕ-ն չի տրամադրել որևէ այլ մանրամասներ այս պատահարի մասին:
Աֆղանստանում ուրբաթ օրն իրականացված հարձակման պատճառով այս տարի ՆԱՏՕ-ի զոհված մարտիկների թիվը հասել է իննի:
2011 թվականին Աֆղանստանում զոհվել է դաշինքի առնվազն 544 զինծառայող:
Աֆղանստանում միջազգային դաշինքն իրականացնում է Աֆղանստանի զինված ուժերին և ոստիկանությանը երկրում անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողության փոխանցման երկրորդ փուլը: Այս գործընթացը ծրագրված է ավարտի հասցնել 2014 թվականին: