Պակիստանում թալիբները հինգշաբթի օրը հայտնել են Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջանում երկրի սահմանապահ ոստիկանության առևանգված 15 ծառայողի սպանելու մասին:
Թալիբների խոսնակը հայտնել է, որ Պակիստանի սահմանապահ ոստիկանության ծառայողները սպանվել, իսկ նրանց դիակները՝ դուրս նետվել ցեղախմբերի կողմից վերահսկվող Հյուսիսային Վազիրիաստան տարածաշրջանի սահմանին:
Սահմանապահ ոստիկանության ծառայողների դիակները հայտնաբերած տեղական իշխանությունները հայտնել են, որ հրազենով սպանված ծառայողների աճյունների վրա նկատելի են խոշտանգումների հետքեր:
Ծառայողներն առևանգվել են անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին, երբ բազմաթիվ զինյալներ հարձակումներ են կատարել Պակիստանի հյուսիսարևմտյան մասում:
Թալիբների համաձայն, այս հարձակումն իրականացվել է ի պատասխան ցեղախմբերի կողմից վերահսկվող տարածաշրջանում Պակիստանի կառավարական ուժերի կողմից իրականացված գործողությունների: