Բեն Լադենը կոչ է անում օգնություն ցուցաբերել Պակիստանին

Բեն Լադենը կոչ է անում օգնություն ցուցաբերել Պակիստանին

Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բին Լադենը ենթադրաբար տարածել է մեկ այլ ձայնագրություն:

Այս ուղերձով աշխարհի մահմեդականներին նա կոչ է անում օգնություն տրամադրել Պակիստանի ջրհեղեղներից տուժածներին։ Ձայնագրությունը շաբաթ օրը տեղադրվել է զինյալների ինտերնետային կայքում։

Ահաբեկիչների ֆորումներն ուսումնասիրող «SITE Intelligence Group» կազմակերպության համաձայն, ուղերձը ձայնագրված է տեսաժապավենի վրա, որում օգնությունը բաշխելու պատկերների հենքի վրա պատկերված է Բին Լադենի լուսանկարը։

Ձայնագրությունների իսկության անկախ հաստատում դեռևս չի կատարվել։