Բելառուսը խիստ քննադատության է արժանացել ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունների պատճառով

Բելառուսը խիստ քննադատության է արժանացել ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունների պատճառով

ԱՄՆ-ի և Եվրոպայի դիվանագետները մեղադրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման դեմ կիրակր օրը երկրի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ցույցերի մասնակիցների նկատմամբ թույլատրելի մակարդակը գերազանցող ուժ կիրառելու մեջ:

Բելառուսում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրությունում ասվում է, որ «մեծ անհանգստություն» է պատճառել նախագահական մի քանի թեկնածուների նկատմամբ կիրառված ծեծն ու կալանավորումը: Հաղորդագրությունում նշվում է նաև անհայտ անձանց կողմից ընդդիմության առաջնորդ Վլադիմիր Նեկլյայևին` ուժի գործադրմամբ հիվանդանոցից հեռացնելու հանգամանքը, ուր նա տեղափոխվել էր ոստիկանության կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը քննադատության է ենթարկել «բազմաթիվ սխալներով կատարված ձայների հաշվարկը», ինչի արդյունքում նախագահ Լուկաշենկոն գերակշռող առավելությամբ հաղթանակի է հասել: ԵԱՀԿ-ը կոչ է արել Բելառուսի կառավարությանը հաշվետու լինել նախագահական թեկնածուների, լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների համար:

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը նույնպես քննադատել է ցուցարարների նկատմամբ կատարված բռնությունները:

Այս ընտրություններում Բելառուսի գործող նախագահ Լուկաշենկոյի հաղթանակը, որին կողմ տրվել է ձայների մոտ 80 տոկոսը, երկրում անցկացվող նախագահական ընտրություններում արդեն չորրորդն է: