Իրանը Սիրիային կոչ է անում լսել ժողովրդին

Իրանը Սիրիային կոչ է անում լսել ժողովրդին

Սիրիայի ամենամոտ բարեկամ Իրանի իշխանությունները կոչ են արել Դամասկոսին ՝՝ հարգել ժողովրդի օրիանական պահանջը՛՛
Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի այս կոչն առաջինն էր Սիրիայում հինգ ամիս արդեն շարունակվող ապստամբության ընթացքում, որը պահանջում է նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը։

Սալեհին նախազգուշացրել է տարածաշրջանում այն ճգնաժամի մասին, որը կարող է առաջ գալ խնդիրը խաղաղ եղանակով լուծում չստանալու դեպքում։
Սակայն հակառակ բոլոր այս նախազգուշացումներին, ինչպես ապստամբության ղեկավարներն են տեղեկացնում, նախագահ Ասադը շարունակում է հարձակումներն ընդդեմ հակակառավարական ցուցարարների։ Շաբաթ օրն այստեղ սպանվել է եւս երկու ցուցարար։

Երկրի իշխանությունները հերքում են մայրաքաղաքում շարունակվող բողոքի ցույցերի մասին լուրերը՝ հայտարարելով, որ այդ ամենն օտար երկրների կողմից ՝՝հորինվածքներ են՛՛։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Սիրիայի հարցով շաբաթ օրը քննարկումներ է անցկացրել Արաբական լիգան։