Մատչելի հղումներ

Սիրիայի անվտանգության ուժերը շրջապատել են երկրի կենտրոնական մասում գտնվող քաղաքը


Սիրիայի անվտանգության ուժերը շրջապատել են երկրի կենտրոնական մասում գտնվող քաղաքը
Սիրիայի անվտանգության ուժերը շրջապատել են երկրի կենտրոնական մասում գտնվող քաղաքը

Սիրիայի անվտայնգության ուժերը շրջապատել են երկրի կենտրոնական մասում գտնվող մի քաղաք, որտեղ անցկացվել են բողոքի ցույցեր երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության դեմ:

Ակտիվիստների վկայությամբ, Ռասթան քաղաքը երկուշաբթի օրը շրջապատած զինվորական ստորաբաժանումները գնդացրային կրակ են բացել՝ շարունակելով բռնություններն արդեն հինգ ամիս շարունակվող ապստամբության մասնակիցների դեմ:

Ռասթան քաղաքը գտնվում է Հոմս քաղաքից դեպի հյուսիս 20 կիլոմետր հեռավորության վրա՝ ապստամբության էպիկենտրոն հանդիսացող Համա քաղաքին միացնող մայրուղու մոտակայքում:

Սիրիայի զինվորական ստորաբաժանումների այս գործողություններն իրականացվել են այս երկրի կողմից Արաբական պետությունների լիգայի կոչը մերժելուց մեկ օր անց: Արաբական պետությունների այս կազմակերպությունը, որին անդամակցում է 22 երկիր, ներառյալ Սիրիան, կիրակի օրը կոչ է արել այս պետության կառավարությանը «դադարեցնել արյունահեղությունը՝ քանի դեռ ուշ չէ»:

Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով, մարտ ամսից՝ Սիրիայում բարեփոխումներ և նախագահ Ասադի հրաժարականը պահանջող ցույցերի սկզբից այս երկրում զոհվել է առնվազն 2 200 մարդ:

Սիրիայի իշխանությունները երկրում տեղի ունեցող բռնությունների իրականացման մեջ մեղադրում են զինված ավազակախմբերին և օտարերկրյա դավադիրներին:

XS
SM
MD
LG