Ընդդիմության հազարավոր կողմնակիցներ հինգշաբթի օրը զանգվածային ցույց անցկացրին Երևանի Ազատության հրապարակում:
12 հազարանոց հանրահավաքի մասնակիցները ներկայացրել են հիմնականում երեք, այդ թվում` քաղբանտարկյալներին ազար արջակելու պահանջ:
Այս բողոքի ցույցն ամենազանգվածայինն էր 2008 թվականի ցույցերից ի վեր, որոնց ժամանակ սկսված բախումներին զոհ էր գնացել տասը մարդ:
Հինգշաբթի օրվա ցույցի մասնակիները կրել են անհապաղ ընտրություններ անցկացնելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջներով պաստառներ։
Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի օրվանից Ազատության հրապարակում հացադուլ է անցկացնում։
«Ես ոչինչ չեմ պահանջում, ոչինչ չեմ խնդրում. պարզապես ուզում եմ, որ իշխանությունները հեռանան», - զանգվածային ցույցն անցկացնելուց մեկ օր առաջ լրագրողներին հայտնել է Հայաստանի նախկին արտգործնախարար Հովհաննիսյանը։