Հայաստանում ընդդիմության հազարավոր կողմնակիցներ հանրահավաք են անցկացրել Երևանում՝ հանդես գալով կառավարության հրաժարականի պահանջով և երկրում Եգիպտոսի օրինակով ապստամբություն կազմակերպելու կոչերով։
Դիմելով Երևանի կենտրոնում ուրբաթ օրը հավաքված ցուցարարներին՝ ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին համեմատել է Թունիսի և Եգիպտոսի հրաժարական ներկայացրած նախագահների հետ։
Տեր-Պետրոսյանն ասել է, որ Հայաստանում ժողովրդի վիճակը նույնքան ծանր է, որքան Թունիսում և Եգիպտոսում, և որ Հայաստանի կառավարությունը, այդ պետությունների կառավարությունների նման բռնանում է ժողովրդին և նույնքան ատելի է, որքան Եգիպտոսում ու Թունիսում։
Ընդդիմության կողմնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել երկրում տիրող սոցիալական անարդարությամբ, չարաշահումներով և տնտեսական դրությամբ։
Մինչ այդ կառավարական իշխող կոալիցիային անդամակցող կուսակցությունները հինգշաբթի օրը սատարել են նախագահ Սարգսյանին՝ ստորագրելով 2013 թվականին նրա վերընտրությանը հավանություն տվող հուշագիր։