Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 22-ին այցելել է Թուրքիա` Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթաժողովին մասնակցելու համար, որը մեկնարկելու է Ստամբուլում դեկտեմբերի 23-ին:
Ալիևը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, ինչպես նաև երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին Թուրքիայի, Իրանի և Պակիստանի կողմից` անդամ պետությունների հետ համագործակցություն հաստատելու նպատակով: 1992 թվականին այս կազմակերպությանը անդամակցել են Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: