Արաբական լիգան քննարկում է Սիրիայում տիրող իրավիճակը

Արաբական լիգան քննարկում է Սիրիայում տիրող իրավիճակը

Արաբական լիգայի արտգործնախարարները Կահիրեում անցկացվող հանդիպման ժամանակ քննարկում են Սիրիայում դիտորդական առաքելության ներկայացրած տվյալները, առաքելություն, որին չհաջողվեց ստիպել երկրի իշխանություններին վերջ տալ 1Օ ամիս շարունակվող ցույցերի մասնակիցների դեմ իշխանությունների կողմից իրականացվող բռնություններին։

Հանդիպումը տեղի է ունենում 21 մարդու կյանք խլած բախումներից մեկ, եւ 26 զոհի պատճառ դարձած ահաբեկչական ռումբի պայթյունից երկու օր անց։

Նախարարները քննարկում են այն հարցը, թե արդյոք իրենք դիմելու են ՄԱԿ-ի օգնությանը, թե՝ ոչ։

Անցած տասն ամիսների ընթացքում շարունակվող հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ տեղի ունեցած բախումներ արդյունքում այս երկրում մոտ 7ՕՕՕ մարդ է սպանվել։
ՄԱԿ-ի տվյալներով, սպանվածների թիվը 5ՕՕՕ է։ Իսկ ահա Սիրիայի կառավարությունը ցուցարարներին անվանում է զինված ահաբեկիչներ, որոնց հարձակումների արդյունքում, ըստ կառավարության հաղորդագրությունների, սպանվել է անվտանգության 2ՕՕՕ ծառայող։