Հումանիտար օգնության նավատորմն՝ ընդդեմ Իսրայելի շրջափակման

Իսրայելի նավատորմի և միջազգային ակտիվիստների բախումն անխուսափելի է դառնում:

Իսրայելի նավատորմի և միջազգային ակտիվիստների բախումն անխուսափելի է դառնում: Միջազգային գրեթե 600 ակտիվիստներից բաղկացած և 10,000 տոննա հումանիտար օգնությամբ բեռնված վեց նավերը շարժվում են դեպի Գազայի գոտի: Կազմակերպիչ Գրետա Բերլինի խոսքերով նպատակն Իսրայելի պարտադրած շրջափակումը կոտրելն է:

“Մեր կարծիքով, Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը կատարելապես անօրինական է: Իսրայելն իրավունք չունի մեկ և կես միլիոն մարդկանց պահել բացօթյա կենտրոնացման ճամբարում”, ասել է նա:

Իսրայելը Գազայի գոտին շրջափակեց երեք տարի առաջ, երբ պաղեստինցի զինված Համաս խումբն իր վերահսկողությունը հաստատեց տարածքի նկատմամբ:

Միջազգային ակտիվիստները մերժել են հումանիտար օգնությունը Իսրայելի նավահանգստում բեռնափաթելու և միջազգային այլ կազմակերպությունների միջոցով այն Գազա փոխանցելու Իսրայելի առաջարկը:

Իսրայելի կառավարության խոսնակ Յիգալ Փալմորն ասել է.

“Ընտրությունն իրենցն է: Եթե ցանկանում են անտեսել առաջարկը և բախվել այնպես, ինչպես ծովում, ապա պետք է գիտակցեն նաև այդ վարքագծից բխող հետևանքները”:

Ակտիվիստները կտարվեն Իսրայելի ափին գտնվող կալանավայր, որտեղ նրանց կտրվի ընտրություն ` արտաքսվել կամ ձերբակալվել:

Սակայն Իսրայելը նույնպես մտահոգված է հետեւանքներով: Այն գիտակցում է, որ անզեն քաղաքացիների հետ զինված նավատորմի բախման լուսանկարները կվնասեն իր արդեն իսկ խաթարված պատկերը: