Աֆղանստանում շարունակվում են ԱՄՆ-ում ղուրանի հրկիզման պատճառով սկսված բողոքի ցույցերը։
Երկրի արևմտյան Մեհթերլամ քաղաքում քարեր նետող հարյուրավոր ցուցարարներ բախվել են ոստիկանության ուժերի հետ։ Զոհերի և տուժածների մասին հաղորդագրություններ չկան։
Աֆղանստանի իշխանությունների համաձայն, ուրբաթ օրը ցույցերը մեկնարկելուց ի վեր զոհվել է առնվազն 19, վնասվածքներ ստացել՝ 100 մարդ։
Աֆղանստանում միջազգային ուժերի հրամանատար, գեներալ Դեյվիդ Փեթրեուսը կիրակի օրը դատապարտել է ղուրանի այրումն ու իր ցավակցությունը հայտնել զոհվածների և տուժածների ընտանիքներին։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ դատապարտել է մահմեդականների սուրբ գրքի այրումը, որը տեղի է ունեցել մարտի 20-ին ԱՄՆ-ում՝ Ֆլորիդա նահանգում գտնվող արմատականների եկեղեցում։