Մատչելի հղումներ

Աֆղանստանում շարունակվում են ցույցերն ու բախումները


آئرلینڈ نے انگلینڈ کو ہرادیا
آئرلینڈ نے انگلینڈ کو ہرادیا

Աֆղանստանում երրորդ օրն է շարունակվում են ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Գայնզվիլ քաղաքի եկեղեցում ղուրանի հրկիզման պատճառով սկսված բողոքի ցույցերը։ Քանդահար և Ջալալաբադ քաղաքներում կիրակի օրը ցույցերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

Քանդահարում շաբաթ օրը տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվել էր առնվազն տասը, վնասվածքներ ստացել՝ 83 մարդ, երբ ցուցարարները կրակի են մատնել մեքենաներ և շենքեր։

Աֆղանստանի հյուսիսային Մազար-ի-Շարիֆ քաղաքում ուրբաթ օրը մի խումբ մարդիկ ներխուժել էին ՄԱԿ-ի գրասենյակ ու սպանել օտար 7 քաղաքացիների։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է ղուրանի այրման փաստը՝ ասելով, որ որևէ սուրբ գրքի, ներառյալ ղուրանի, պղծումը ծայրահեղ անհանդուրժողականություն և մոլեռանդություն է։ Նա նշել է նաև, որ ի պատասխան դրան անմեղ մարդկանց սպանությունները ևս անընդունելի են։

Քաբուլում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան շաբաթ օրը հայտնել է, որ ուրբաթ օրը մի խումբ զինյալներ միացել են ցուցարարներին՝ իրականացնելով հարձակումը։

Դե Միստուրայի համաձայն, ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը, որը դարի լեզուն տիրապետող Ռուսաստանի քաղաքացի է, չի սպանվել, քանի որ նրան հաջողվել է համոզել հարձակվողներին, որ մահմեդական է։ Դե Միստուրան սակայն ասել է, որ գրասենյակում աշխատող երեք այլ օտարերկրացի դուրս են հանվել և ամբոխի կողմից սպանվել մեկ առ մեկ։ Հարձակման ընթացքում սպանվել է Նեպալի քաղաքացի չորս պահակ, իսկ երկու այլ պահակի, ՄԱԿ-ի գրասենյակի աֆղանստանցի երկու աշխատողի հետ միասին, հաջողվել է փախուստի դիմել։

Դե Միստուրայի համաձայն, ՄԱԿ-ի գրասենյակի վրա կատարված հարձակումը չի կարող դառնալ ՄԱԿ-ի առաքելությունն այս երկրում դադարեցնելու պատճառ։

XS
SM
MD
LG