Աֆղանստանի հարավային Կանդահար քաղաքի բանտից փախուստի է դիմել ավելի քան 400 բանտարկյալ, որոնց թվում հիմնականում եղել են թալիբ զինյալներ։ Նրանց դա հաջողվել է այդ նպատակի համար հատուկ փորված թունելի միջոցով։
Կառավարական ուժերի ստուգիչ կետը շրջանցող՝ դեպի բանտը տանող 320-մետրանոց թունել հինգ ամսվա ընթացքում փորելու համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները։
Թալիբների համաձայն, «շինարարական աշխատանքների» արդյունքում թունելը բանտ է հասել կիրակի օրվա ավարտին, երբ բանտարկյալները դիմել են փախուստի։
Նույն բանտից 2008 թվականին, թալիբների կողմից բանտի դարպասը պայթեցնելուց հետո, փախուստի էին դիմել հարյուրավոր բանտարկյալներ։