Մատչելի հղումներ

Ինտերպոլը միջազգային հետախուզություն է հայտարարել Աֆղանստանի բանտից փախուստի դիմածներին


Interpol
Interpol

Ինտերպոլը դիմել է միջազգային հանրությանը` անցյալ ամիս Աֆղանստանի բանտից փախուստի դիմած 417 բանտարկյալի հայտնաբերելու գործում օգնություն ցուցաբերելու խնդրանքով:

Ոստիկանական միջազգային այս կազմակերպության համաձայն, հետախուզությունը հայտարարվել է Աֆղանստանի կառավարության խնդրանքով:

Ինտերպոլը կոչ է արել կազմակերպության անդամ 188 պետություններին աջակցություն ցուցաբերել փախուստի դիմածների գտնվելու վայրը որոշելու և ձերբակալելու գործում:

Անցյալ ամիս Աֆղանստանում 300-մետրանոց թունելով փախուստի է դիմել մոտ 500 բանտարկյալ: Բանտարկյալների փախուստի իրագործման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:

XS
SM
MD
LG