Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը միջոցներ է ձեռնարկում կաշառակերության դեմ պայքարում օտարերկրյա միջամտությունը սահմանափակելու ուղղությամբ:
Նա կոչ է արել կիրառել նոր կանոններ, որոնց համաձայն կարգելվի միջազգային մարմինների անմիջական մասնակցությունը Աֆղանստանի ներքին գործերի մարմինների կողմից անցկացվող հետաքննության աշխատանքներում:
Քարզայը, սակայն, ցանկություն է հայտնում, որ օտարերկրյա խորհրդականները կաշառակերության դեմ պայքար իրականացնող մարմիններին նյութատեխնիկական օժանդակություն տրամադրեն:
Առաջարկվող փոփոխությունները անհանգստացրել են ԱՄՆ-ի պաշտոնյաներին, ովքեր փորձում են համոզել Քարզային մեղմացնել նոր կանոնները:
Միացյալ Նահանգներն անընդհատ ճնշում է գործադրում Աֆղանստանի նախագահի վրա, որպեսզի նա երկրի կառավարությունում կաշառակերությունը վերացնելու միջոցառումներ ձեռնարկի, ինչը երբեմն բերում է երկու կողմերի հարաբերություններում լարվածության:
ԱՄՆ-ը մտահոգված է, որ կաշառակերությունը օժանդակում է թալիբների կողմից զինված հարձակումներ կատարելուն և դժվարեցնում է երկրի կառավարությունն ամրապնդելու գործը: Երկրում կայուն կառավարում հաստատելն անհրաժեշտ է, որպեսզի հաջորդ տարի Աֆղանստանի կառավարությունը ստանձնի երկրում անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը: