ԱՄՆ-ի դաշնային դատախազները սկսել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի եղբոր գործունեության քրեական հետաքննությունը:
«Ուոլ Ստրիթ Ջորնալ» օրաթերթի հաղորդագրության համաձայն, Նյու Յորք նահանգի դատախազները փորձում են գտնել բավարար ապացույցներ, որոնք թույլ կտան ԱՄՆ-ի քաղաքացի Մահմուդ Քարզային ներկայացնել հարկերի վճարումից խուսափելու և գումարներ շորթելու մեղադրանքներ:
Հետաքննությունը ներառելու է նաև Աֆղանստանի բանկերից մեկի ղեկավար անձանց և ափիոնի ենթադրյալ վաճառողներին:
Օրաթերթին տված հարցազրույցում Քարզայը մերժել է հանցագործություններ կատարելու մեղադրանքները` ասելով, որ իր գործարար շահերը օրինական են, իսկ կարողությունը ձեռք է բերվել օրինական եղանակով:
Քարզայը օրաթերթին տրամադրել է ֆինանսական փաստաթղթեր, որոնց համաձայն նրա կուտակած կարողությունը կազմում է 12 միլիոն դոլար: «Ուոլ Ստրիթ Ջորնալ» օրաթերթի համաձայն, մինչև 2001 թվականը Քարզայը Մասաչուսեթս նահանգում գտնվող ռեստորաններից մեկի սեփականատեր էր: