Աբխազիայում անցկացվում են նախագահական ընտրություններ

Աբխազիայի հանգուցյալ նախագահ Սերգեյ Բագափշ

Աբխազիայում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն կզբաղեցնի պաշտոնը, որը թափուր է մնացել այս տարվա մայիս ամսից՝ նախկին նախագահ Սերգեյ Բագափշի մահվանից հետո:

Նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն են ներկայացրել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Անքվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան և Աբխազիայի ազգային միասնության համաժողովի ներկայացուցիչ Ռաուլ Խաջիմբան:

Այն դեպքում, եթե ոչ մի թեկնածու չստանա 50 տոկոսից ավելի ձայն, երկու շաբաթից կանցկացվեն ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուների մասնակցությամբ ընտրություններ:

Վրաստանի օրենսդիրները հանդես են եկել հայտարարությամբ՝ անօրինական հայտարարելով Աբխազիայում անցկացվող ընտրությունները:

Վրաստանը պնդում է, որ Աբխազիան դեռևս կազմում է իր տարածքի մասերից մեկը: