Նախագահ Օբաման Կիբեր պաշտպանության պատասխանատուի պաշտոն է ստեղծել

Նախագահ Օբաման կիբեր հանցագործներից ԱՄՆ-ի համակարգչային ցանցերի պաշտպանության ծրագիր է ներկայացրել:

Խոսելով Կիբեր պաշտպանության պատասխանատուի պաշտոնի ստեղծման մասին` նախագահ Օբաման հանձն է առել ԱՄՆ-ի համակարգչային ցանցերն ընդգրկել պետական նշանակության ակտիվների թվում:

“Սա տեղեկատվական դարի մեծ ծաղրանքն է: Նույն տեխնոլոգիաները, որոնք մեզ թույլ են տալիս ստեղծել և կառուցել, նմանապես հզորացնում են նրանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել և քանդել”, նշել է նա:

Պատասխանատու անձը կլինի պետական անվտանգության նախագահի խորհրդականի և Պետական տնտեսական խորհրդի ղեկավարի ենթակայության տակ:

Վերջին շրջանում պետական և մասնավոր ցանցերի վրա կիբեր հարձակումները մտահոգություն են առաջացրել ԱՄՆ-ի պաշտոնյաների շրջանում: Անցյալ տարի երկու անգամ նման հարձակման էր ենթարկվել նաև նախագահ Օբամային նախընտրական քարոզարշավի ցանցը:

“Օգոստոսից հոկտեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում նրանց հաջողվել էր ձեռք բերել մի շարք էլեկտրոնային նամակներ, վարչարարական և քաղաքական հարցեր շոշափող փաստաթղթեր”, նշել է նախագահը:

Բարաք Օբամայի խոսքերով` սա “շրջադարձային պահ” է պետության համար, ինչը նաև կնպաստի ԱՄՆ-ին մրցունակությանն աշխարհում: