՝՝Միջազգային ներում ՛՛ կազմակերպությունը մահապատժի մասին իր տարեկան զեկույցում նշել է, որ հավանաբար հազարավոր մարդիկ են 2ՕՕ9 թվականին մահապատժի ենթարկվել Չինաստանում, որի կառավարությունը, սակայն, այդ տվյալները գաղտնի է պահում։
Միայն Չինաստանում մահապատժի ենթարվածների թիվը գերազանցում է ամբողջ աշխարհում նման պատժամիջոցի ենթարկվող մարդկանց ընդհանուր թվին։
Կազմակերպության զեկույցում նշվում է , որ անցյալ տարի 714 մարդ է մահապատժի ենթարկվել շուրջ 18 երկրներում։
Ըստ կազմակերպության զեկույցի, Իրաքում աճել է մահապատժի ենթարկողների թիվը՝ անցյալ տարի հասնելով 120- ի։ Սակայն տարածաշրջանում Իրանն է զբաղեցնում 1-ին տեղը։ Այստեղ անցյալ տարի մահաապատժի է ենթարկվել 338 մարդ։
ԱՄՆ- ը Ամերիկա մայրցամաքում միակ երկիրն է, որտեղ
հետեւողաբար մահապատժի իրագործման դեպքերը հասել են 52 – ի։
Եվրոպայում, մինչդեռ, 2009-ին չեն արձանագրվել մահապատժի դեպքեր, բացառությամբ Բելառուսի, որը եվրոպական միակ երկիրն է, ուր դեռես կիրառվում է այս պատժամիջոցը։
Երկու շաբաթ առաջ այստեղ մահապատժի է ենթարկվել 2 մարդ։