Մալազիայում հարյուրավոր մահմեդական ցուցարարներ Շվեդիայի կառավարությանը կոչ են արել քայլերի դիմել շվեդական մի քանի օրաթերթերի դեմ, որոնք վերատպել են Մուհամեդ մարգարեի գլխով շուն պատկերող ծաղրանկարը։
Բողոքարարները քայլել են դեպի Շվեդիայի դեսպանատունը Կուալա Լամպուրում, բողոքի բացականչություններով եւ ՛՛Մենք կկռվենք հանուն մեր մարգարեի՝՝ ցուցապաստառներով։ Նրանք այրել են շվեդական դրոշը եւ ծաղրանկարների հեղինակ, շվեդ ծաղրանկարիչ Լարս Վիլկսի նկարը։
Վիլկսը այդ ծաղրանկարը հրապարակել էր 2007 թվականին, սակայն այս ամսվա սկզբներին Վիլսկի դեմ մահափորձի մի ծրագրի բացահայտումը պատճառ էր դարձել, որ շվեդական որոշ թերթեր ծաղրանկարը վերատպեին։