Մատչելի հղումներ

Ծաղրանկարներ հրապարակելու պատճառով հրկիզվել է ֆրանսիական երգիծական թերթերից մեկի գրասենյակը


Փարիզում այրվել է ֆրանսիական երգիծական թերթերից մեկի գրասենյակը:

«Շարլի Էբդո» երգիծական թերթն այս շաբաթ հրապարակել է «Արաբական գարնանը» նվիրված հատուկ համար, որի շապիկի վրա պատկերվել է Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարը:

Մուհամմեդ մարգարեին պատկերելն արգելված է՝ մահմեդական օրենքների համաձայն:

Ֆրանսիայի ոստիկանության համաձայն, ականատեսները հաղորդել են թերթի շենքի ուղղությամբ դյուրավառ հեղուկով լցված շշեր նետելու մասին:

Երգիծական թերթի գրասենյակն այրելու պատճառով տուժածներ չկան, հարուցվել է քրեական գործ:

Թերթի խմբագրի համաձայն, հրդեհը գրասենյակին և գույքին մեծ վնաս է հասցրել:

XS
SM
MD
LG