Լիբանանի տրասնպորտի նախարար Ղազի Արիդին հայտարարել է, որ հունվարի 25-ին Բեյրութի ափամերձ հատվածում տեղի ունեցած ավիավթարը տեղի է ունեցել “Եթովպական Ավիաուղիներին” պատկանող ինքնաթիռի օդաչուի հետ կապը կորցնելուց հետո:
“Բոինգ 737” օդանավի 90 ուղևորներն, ըստ նախնական տվյալների, զոհվել են: Օդաչուի հետ կապը կորցնելուց րոպեներ անց ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովի Լիբանանին ափամերձ տարածքում:
Այս պահի դրությամբ, լիբանանյան և միջազգային ծովային փրկարարների որոնման աշխատանքների արդյունքում ուղևորների 15 դիակներ են գտնվել միայն:
Երկրի իշխանությունները չեն բացառել ահաբեկչական հարձակման հավանականությունը, սակայն նշել են, որ դեռևս վաղ է եզրակացություններ անելու համար: