Թրամփը. «Եթե ես նախագահ լինեի, Պուտինը չէր սկսի այս պատերազմը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ համատեղ մամուլի ասուլիսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Ճապոնիայի կառավարության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Զելենսկուն և կզրուցի Պուտինի հետ։

«Հաջորդ շաբաթ ես հավանաբար կհանդիպեմ նախագահ Զելենսկուն և հավանաբար կխոսեմ նախագահ Պուտինի հետ»,- ուրբաթ օրը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այնքան մարդ է զոհվում», - շարունակեց նախագահը: - ... 800 000 կամ 900 000 ռուս զինվորական սպանվեց ու շատ ծանր վիրավորվեց։ Նույնը վերաբերում է Ուկրաինային՝ հավանաբար 700 հազար։ Բայց ես կարծում եմ, որ այս թվերը ճշգրիտ չեն»:

«Դա սարսափելի է, պարզապես մարդկային տեսանկյունից»,- ընդգծել է Թրամփը։ -Ի՞նչ է կատարվում: Նրանք ունեն բաց դաշտեր՝ անպաշտպան։ Միակ բանը, որ գնդակը կարող է խոցել, մարդու մարմինն է»:

«Պուտինը չէր սկսի այս պատերազմը, եթե ես լինեի նախագահ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նախօրեին Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը New York Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ Թրամփը պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ դադարեցնելու համար Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը։

Ըստ Քելլոգի՝ արդյունավետության առումով Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները 1-ից 10 բալանոց սանդղակով կարող են գնահատվել «ընդամենը 3», և դրանք խստացնելու տեղ ունեն։