Արդյո՞ք Թրամփի օրոք Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը «առավելագույն ճնշումն» է լինելու

Your browser doesn’t support HTML5

Կասկածից վեր է, որ Իրանը հանդիսանալու է Թրամփի գալիք վարչակազմի արտաքին քաղաքականության օրակարգի մաս: Անցնող տարվա ընթացքում Թեհրանը առնվազն երկու անգամ ռազմական բախման մեջ մտավ ԱՄՆ առանցքային դաշնակից Իսրայելի հետ՝ միևնույն ժամանակ, ըստ դիտորդների, առաջ մղելով իր միջուկային ծրագիրը։