Նախընտրական արշավի ժամանակ ուշադրություն գրավեց, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը՝ Իրանին ընդառաջ գնացող մի քանի հայտարարություններ արեց, թեև նախկինում Թրամփը բազմիցս է թիրախավորել Թեհրանին:
«Չեմ ցանկանում վատ լինել Իրանի նկատմամբ։ Բարեկամական կլինենք։ Հույս ունեմ Իրանի հետ կապված։ Գուցե։ Գուցե՝ ոչ։ Բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- ասում է Դոնալդ Թրամփը։
Իրանից արձագանքել էին, թե կարող են հրաժարվել իրենց պարտավորությունից՝ զերծ մնալ միջուկային զենքի մշակումից, եթե իրենց գոյատևման համար արտաքին վտանգ առաջանա:
Հիշեցնենք՝ իր նախագահության առաջին ժամկետում Թրամփը դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող 2015 թվականի համաձայնագրից, ըստ որի պատժամիջոցների չեղարկման դիմաց իրանական կողմը սահմափակում էր իր միջուկային ծրագիրը։
Թրամփի խսքով՝ ձգտում է նոր համաձայնագրի, որն ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Թեհրանի նկատմամբ:
Այս սեպտեմբերին Դոնալդ Թրամփին հարցրել էին՝ արդյո՞ք դեռ ցանկանում է բանակցել Իրանի հետ:
«Իհարկե, դա կանեի: Պետք է գործարք կնքել, քանի որ հետեւանքներն անհնար է [պատկերացնել]»,- ասել էր Թրամփը։
Հոկտեմբերին Թրամփին ևս մեկ անգամ հարցրեցին Իրանի մասին, թե արդյոք նա ցանկանում է Իրանի իսլամիստական կառավարիչներին փոխարինել միապետությամբ, որը նրանք տապալեցին դեռ 1979 թվականին:
«Չենք կարող ամբողջությամբ ներգրավվել այդ ամենի մեջ: Եկեք ընդունենք դա»,- ասել էր Թրամփը:
Սակայն ի պատասխան այս հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի հրթիռկածությանը Թրամփը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։
Հիշեցրել էր, թե նախագահ Ջո Բայդենը լրագրողներին փոխանցել էր, որ Իսրայելը չպետք է հարվածներ հասցնի իրանական միջուկային օբյեկտների դեմ։
«Ասացի՝ կարծում եմ, որ նա սխալ է հասկացել։ Այն է չէ՞, ինչին պետք է հարվածեք»,- ասել էչ Թրամփը։
Իր առաջին նախագահության ընթացքում Թրամփը խստացրեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ, որոնք հարվածեցին իսլամական հանրապետության նավթի արտահանումը, իսկ ամերիկյան ուժերը 2020 թվականի հունվարին սպանեցին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին։
Այս տարվա քարոզարշավի ժամանակ Թրամփը լուռ էր՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարյկելու Իրանի նկատմամբ, եթե գա իշխանության:
Սակայն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար Դոնալդ Թրամփի առաջադրած սենատոր Մարկո Ռուբիոն X-ում հետևյալ գրառումն էր թողել. «Միայն առավելագույն ճնշման և ուղղակի ու անհամաչափ քայլերի միջոցով ռեժիմի գոյատևմանը սպառնալալը կարող է փոխել նրանց հանցավոր գործունեությունը»:
Այդ գործողություններից է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրածը, թե Իրաննն ինչպես է հավաքագրել մի աֆղանցու՝ ընտրությունների օրը Թրամփի սպանությունը կազմակերպելու համար:
Թեհրանը հերքել է իր մասնակությունը:
Այդուհանդերձ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն նշել է, որ Իրանը պետք է պատասխան տա:
«Պետք է բարձր և հստակ ուղերձ հղենք՝ դա կարմիր գիծ է, որը երբեք չենք կարող թույլ տալ հատել մեր հակառակորդներին, և նման քայլը կունենա զանգվածային հետևանքներ: Մենք պետք է վերականգնենք զսպման [քաղաքականությունը]»,- ասել ԱՄՆ Ներկայացուիցիչների տան հանրևապետական անդամ Մայքլ Ուոլցը, ում Թրամփը ներկայացրել է որպես իր գալիք վարչակազմում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական։
Ինչևէ, Իրանի նլատմամբ ԱՄՆ նորընտիր նախագահի մոտեցումները շարունակում են անորոշ մնալ՝ ի՞նչ է նոր պայմանագիր է ձգտում կնքել Իրանի հետ և ի՞նչ է անելու եթե չստացվի կնքել։