ԱՄՆ նորընտիր նախագահը վերադառնում է Վաշինգտոն։ Թրամփն այցելել է Կոնգրես ու Սպիտակ տուն։
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի մայրաքաղաք Վաշինգտոնում էր՝ այցելելով և՛ Կոնգրես, և՛ Սպիտակ տուն, ուր ներկայացրեց իր տեսլականը առաջիկա պաշտոնավարման ժամանակահատվածի համար: Ինչպես հայտնի է նախագահ Ջո Բայդենը հյուրընկալել է Թրամփին՝ Սպիտակ տանը, խոստանալով իշխանության սահուն փոխանցում։