Եթե հյուսիսկորեական զինվորները մասնակցեն Ուկրաինայի ռազմական գործողություններին, ապա Կիևը կարող է թիրախավորել նրանց արևմտյան զենքով. Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա հարավկորեացի գործընկերոջ Կիմ Յոն-Հյունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և նրա հարավկորեացի գործընկերոջ Կիմ Յոն-Հյունի չորեքշաբթի կայացած բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով Ռուսաստան՝ հյուսիսկորեական մոտ 10 հազարանոց զորախմբի տեղափոխմանը։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Պենտագոնում հյուրընկակել է իր գործընկերոջը՝ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության ղեկավար Կիմ Յոն-Հյունին։ Բանակցությունների արդյունքում երկուսն էլ կոչ են արել Հյուսիսային Կորեային դուրս բերել իր մոտ 10 հազարոնց զորախումբը Ռուսաստանից։

«Նրանք գնացին նման քայլի, որովհետև [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը կորցրել է շատ զինվորներ և ունի երկու ընտրություն՝ կա՛մ կգտնի նոր մարդկային ռեսուրսներ, որոնք կօգնեն իրեն, կա՛մ կհայտարարի զորահավաք։ Իսկ նա չի ցանկանում զորահավաք անցկացնել, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում մարդիկ կսկսեն հասկանալ իրենց կորուստների չափը»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոնգ-Հյուն հավելել է. «Կիմ Չեն Ընը առանց երկմտելու վաճառեց [հյուսիսկորեացի] երիտասարդներին։ Նման գործողությունները պատերազմական հանցագործություն են, որոնք դեմ են [միջազգային] հումանիտար իրավունքին և խաղաղությանը»:

Your browser doesn’t support HTML5

Վաշինգտոնն ու Սեուլը կոչ են արել Փհենյանին հետ կանչել իր զորքերը Ռուսաստանից

Միացյալ Նահանգների համաձայն՝ հյուսիսկորեական փոքրաթիվ մի զորամիավորում արդեն իսկ գտնվում է Ռուսաստանի Կուրսկի մարզում, որտեղ, ինչպես հայտնի է, Ուկրաինայի զինուժը տարածքներ են գրավել։

«Եթե Հյուսիսային Կորեայի զինվորները կռվում են ռուսաստանցի զինվորների հետ այս հակամարտությունում և գրոհում են ուկրաինացի զինվորներին, ապա ուկրաինացի զինվորները պաշտպանվելու իրավունք ունեն, և նրանք այդ կանեն այն զենքով, որը մենք և մյուսները տրամադրել ենք նրանց»,- ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Դիտորդները նշում են՝ ուկրաինական պատերազմում հյուսիսկորեական զինուժի ուղղակի ներգրավածությունը սրում է հակամարտությունը, բայց ռազմական առումով նման քանակի ու կարողությունների տեր ուժերը չեն կարող էական փոփոխություններ բերել ռազմաճակատում։

«Երբ Հյուսիսային Կորեան տրամադրում էր հրետանային արկեր, ապա [Փհենյանը] մատակարարում էր այն, ինչ Ռուսաստանն արդեն ուներ։ Իհարկե, կարևոր է, բայց որակական փոփոխություն չէր առաջացնում Ռուսաստանի կարողություններում»,- ասում է Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշչևսկայան:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը լրագրողներին փոխանցել է՝ հավանական է, որ Փհենյանը այդ զորախմբի դիմաց կփորձի Մոսկվայից ստանալ միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաներ, ինչը բարդացնում է անվտանգության միջավայրը ողջ աշխարհում։

Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան չորեքշաբթի անցկացրել են համատեղ զորավարժություններ՝ ի ցույց դնելով միասնական պաշտպանություն իրականացնելու երկու երկրների հանձնառությունը։