Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը առաջնահերթություն է տվել «քառյակ» երկրների՝ Հնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը՝ հյուրընկալելով այդ երկրների առաջնորդներին: Բոլոր չորս երկրները ներկայացնում են հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:
Այդ շրջանը ընդրկում է ԱՄՆ-ի Խաղաղ օվկիանոսի ափերից մինչև Հնդկաստանը շրջապատող օվկիանոսները, Ճապոնիայի շրջակայքի ջրերը Ավստրալիայի և Խաղաղ օվկիանոսի բազմաթիվ փոքր կղզիներ:
Բայդենի վարչակազմն ասում է, որ այս գագաթնաժողովն կարևոր է նախագահի համար, քանի որ նրանց հյուրընկալում է Դելավերի իր տանը:
«Առաջնորդների այս գագաթնաժողովը կենտրոնանալու է մեր երկրների միջև ռազմավարական սերտաճման, ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր ընդհանուր տեսլականի առաջմղման և կոնկրետ օգուտների ապահովման վրա»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռը։
Պաշտոնյաներն ասում են, որ առաջնորդները կգործեն՝ հաշվի առնելով տարածաշրջանին առնչվող մտահոգությունները, որոնցից է նաև ապօրինի ձկնորսությունը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քեմփբելի խոսքով՝«Այդ ձկնորսական նավատորմի ճնշող մեծամասնությունը չինական են: Մենք կարծում ենք, որ իսկապես շատ օգտակար կլինի տեղական ինքնակառավարման մարմիններին օգնելու հետ մղել ապօրինի ձկնորսությունը իրենց հայրենի ջրերում»:
Վերլուծաբաններն ասում են, որ սա ավելին է, քան թոշակի անցած առաջնորդը կաներ նախընտրական փուլում։
Նախագահի երկու հավակնորդները տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչպես պահպանել ԱՄՆ-Չինաստան կարևորագույն հարաբերությունները: Հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփը կոշտ մաքսատուրքեր է պահանջում կիրառել Չինաստանի նկատմամբ. «Ես 200 տոկոս սակագին եմ դնելու»,-ասել է նա։
Փոխնախագահ Քամալա Հարիսը, ամենայն հավանականությամբ, կկրկնի հարաբերությունների նկատմամբ Բայդենի մոտեցումը։
Վերլուծաբաններն ասում են նաև, որ չորս հզոր երկրների առաջնորդներին մեկ սենյակում դնելը նրանց ազատ խոսելու տեղ է տալիս։
«Իրական օրակարգի մասին չի խոսվում, դա Չինաստանն է, և թե ինչպես կարելի է կառավարել Չինաստանի հետ մրցակցությունը »,-ասել է քաղաքական վերլուծաբան Ռաֆիկ Դոսանին:
Սակայն Չինաստանն առաջնորդների միակ ուշադրության առարկան չէ, ասում են վերլուծաբանները:
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի մասնագետ Քեթրին Փեյքի խոսքով՝ « Quad-ի առաջնային նպատակները կենտրոնացած են առողջության վրա, ենթակառուցվածքների զարգացման վրա՝ վերահսկելու սեփական ծովային ռեսուրսները»:
Քառյակը կրկին կհավաքվի շաբաթ օրը: