Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենն այսօր հեռախոսազրյուց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ 

Ըստ պետքարտուղարի խոսնակի՝ «պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանների սահմանազատման կարգավորման շուրջ համաձայնությունը:

Պետքարտուղարն ընդգծել է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը և ընդգծել ԱՄՆ-ի հանձնառությունը այս տարվա վերջին Բաքվում COP 29-ի ժողովի հաջող անցկացմանը: Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին Ադրբեջանի հավատարմության կարևորությունը»,- ասված է Մեթյու Միլերի հայտարարության մեջ: