«Խաղի ընթացքը փոխող բանավեճեր»։
Առաջին անգամ՝ 1960 թվականին, երբ Ջոն Քենեդին բանավիճեց Ռիչարդ Նիքսոնի հետ, ազդարարվեց հեռուստատեսության մուտքը ամերիկյան քաղաքականություն:
Քենեդին հանգիստ և ինքնավստահ տեսք ուներ, մինչդեռ այդ ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Նիքսոնը, ով ոտքի վնասվածք էր ստացել, քրտնել էր ստուդիայի լույսերի ներքո: Բանավեճից հետո Քենեդու վարկանիշն աճեց։
Տեղափոխվենք քսան տարի անց՝ 1980 թվական, երբ Ջիմի Քարթերը հեռուստատեսային ստուդիայում հանդես եկավ Ռոնալդ Ռեյգանի դեմ։
Նախագահ Քարթերի քննադատություններին Ռեյգանի արագ ու խելամիտ արձագանքներն ի ցույց դրեցին վերջինիս խարիզման և հաղորդակցման հմտությունները: Դարձյալ, հեռուստաբանավեճը շրջադարձային դարձավ և օգնեց Ռեյգանին հաղթանակ տանել մեծ տարբերությամբ:
Your browser doesn’t support HTML5
Հաջորդ կանգառը՝ 1988 թվականի դիմակայությունն է Ջորջ Բուշ-ավագի ու Մայքլ Դուկակիսի միջև։
Մահապատժի մասին հարցը, թե ինչպես կարձագանքեր նահանգապետ Դուկակիսը, եթե նրա կնոջը բռնաբարեին և սպանեին, հարվածեց նրան: Նրա մեղմ արձագանքը արժանացավ լայն քննադատության, և ենթադրվում է, որ լրջորեն վնասեց նրա վարկանիշին:
1992 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-ավագի, նահանգապետ Բիլ Քլինթոնի և գործարար Ռոս Պերոյի հեռուստաբանավեճի ժամանակ աչքի ընկավ դեմոկրատների թեկնածուն՝ Քլինթոնը, և նա էլ ընտրվեց Սպիտակ տան նոր ղեկավար։
2000 թվական։ ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորն ընդդեմ նահանգապետ Ջորջ Բուշ-կրտսերի:
Շատերի ներկայացմամբ՝ հեռուստաբանավեճի ժամանակ Գորի պահվածքն ուղղակի վնասեց նրան և ազդեց ընտրությունների վրա:
Եվ վերջապես, 2024 թվականի նախագահական հեռուստաբանավեճից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե թողնում է ընտրապայքարը:
Այո՛, ԱՄՆ-ում եղել են հեռուստաբանավեճեր, երբ թեկնածուի ելույթը էական ազդեցություն է թողել հանրային կարծիքի ձևավորման վրա, ինչն էլ հանգեցրել է նշանակալի փոփոխությունների նախընտրական պայքարում: