Ռուսաստանը դատապարտվել է ամերիկացի երկրորդ լրագրողին

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևա

Ռուսաստանյան դատարաններն անցած շաբաթ դատապարտեցին ամերիկացի երկու լրագրողների՝ The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ալսու Կուրմաշևային: Խոսքի ազատության պաշտպանները պնդում են՝ երկուսն էլ անօրինական կերպով են հայտնվել ճաղերի հետևում:

Անցած ուրբաթ տեղի ունեցած դռնփակ դատավարության ժամանակ Ալսու Կուրմաշևան դատապարտվեց վեցուկես տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին, Կրեմլի կարծիքով, կեղծ տեղեկություններ տարածելու համար:

Դատավճիռը, ըստ երևույթին, կապված է ուկրաինական պատերազմին դեմ ռուսների մասին գրքի հետ, որը Կուրմաշևան օգնել է խմբագրել, թեև հստակ չէ՝ արդյո՞ք այլ մեղադրանքներ ևս առկա են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի դեմ:

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը դատավարությունն անվանել է «ծաղր արդարության նկատմամբ»։

«Սա ցույց է տալիս, թե ռուսական իշխանությունները ինչպես են փորձում իրենց շահերին ծառայեցնել ամերիկացի երկու լրագրողների դեմ դատավարությունները»,- ասել է Մամուլի միջազգային ինստիտուտի ներկայացուցիչ Կարոլ Լուչկան։

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանը դատապարտվել է ամերիկացի երկրորդ լրագրողին

Կուրմաշևայի դատավճիռը կայացվել է նույն այն օրը, երբ ռուսաստանյան դատարանը վճռեց 16 տարվա ազատազրկման դատապարտել The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին՝ լրտեսության մեղադրանքով։

Գերշկովիչն ու Կուրմաշևան հերքում իրենց ներկայացված մեղադրանքները։

Վաշինգտոնը պահանջում է ազատ արձակել լրագրողներին:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է. «Շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել Ալսու Կուրմաշևայի գործը: Նա լրագրող է, ով հայտնվել է Ռուսաստանի իշխանությունների թիրախում՝ ճշմարտությունն ասելու համար»:

Դիտորդների խոսքով, լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքը ցույց է տալիս խոսքի ազատության վիճակը պուտինյան Ռուսաստանում։ Այսօր այդ երկրում ճաղերի հետևում են առնվազն 22 լրագրողներ՝ ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի։

«Ազատություն» ռադիոկայանի արտաքին կապերի ղեկավար Դայան Զելենիի խոսքով, Կուրմաշևայի կալանավորումը և «Ազատություն» այլ լրագորղների առջև կանգնած ամենօրյա ռիսկը ռադիոկայանի մտահոգության առարկան են։

«Սա դարձել է նորմա։ Ցավալի է ասել, որ այսօր աշխարհի շատ վայրերում լրագրողներն ապահով չեն։ Նրանց օգնելու ուղիները սահմանափակ են։ Նրանք հայտնվում են ավտորիտար կառավարությունների թիրախում»,- ասել է Զելենին:

Կուրմաշևայի ընտանիքը ծանր է տանում Ալսուի բացակայությունը:

Կուրմաշևայի դուստրն ասում է. «Ինձ շատ է տխրեցնում այն միտքը, որ նա գտնվում է անապահով վայրում և վտանգի ներքո»:

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունն անպատասխան է թողել «Ամերիկայի ձայնի» հարցումը, թեև Գերշկովիչի դեպքում Կրեմլը նշել է, որ բաց է «գերիների փոխանակման համար»: