Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը
Your browser doesn’t support HTML5
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետին և մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը: