Բայդենը հայտնել է, որ «այժմ հիմնավոր պատճառ» չունի Պուտինի հետ խոսելու համար
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտնել է, որ այս պահին ոչ մի հիմնավոր պատճառ չունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրուցելու համար, քանի դեռ Ռուսաստանի ղեկավարը չի փոխել իր վարքագիծը:
«Ես այժմ Պուտինի հետ խոսելու հիմնավոր պատճառ չունեմ»,- ասել է Բայդենը։