ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի Ֆիլադելֆիայում եկեղեցական պատարագի ժամանակ խոսել է իր ձեռքբերումների մասին, թեև իր տարիքի և երկիրն առաջնորդելու կարողության մասին մտահոգությունները շարունակում են աճել:
Սպիտակ տան ղեկավարի խոսքով, Դոնալդ Թրամփի հետ նախորդ հեռուստաբանավեճից հետո իր մոտ միայն կրկնապատկել է նախագահական մրցավազքում մնալու վճռականությունը:
«Չեմ կարծում, թե որևէ մեկն ինձանից ավելին կարող է անել՝ հաղթելու այս մրցապայքարում»,- անցած ուրբաթ ABC News-ի հետ զրույցում ասել է նախագահ Ջո Բայդենը։
Սպիտակ տան ներկայիս ղեկավարը դեռ լայն աջակցություն է վայելում իր կողմնակիցների շրջանում, սակայն ընտրողների մոտ անհանգստությունն աճում է։
Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին կիրակի CNN-ի եթերում ասել է.
«Ոչ թե Բայդենի բնավորության կամ պարկեշտության մասին են մտահոգությունները, այլ թե արդյոք նա դեռ նախկին Ջո Բայդենն է»:
Նախագահական մրցապայքարից հեռանալու մասին որոշումը Բայդենը պետք է կայացնի՝ NBC-ին փոխանցել է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը․ «Ջո Բայդենը պետք է հաշվի առնի, թե կարող է հաղթել Դոնալդ Թրամփին: Արդյո՞ք [] լավագույն [թեկնածուն] է Դոնալդ Թրամփին հաղթելու համար»:
Շաբաթ օրը Դոնալդ Թրամփն իրեն պատկանող սոցհարթակում գրել է՝ «Խարդախ Ջո Բայդենը պետք է անտեսի իր բազմաթիվ քննադատներին և առաջ շարժվի՝ եռանդով ու ուժով»:
Թեև այսօր ամերիկյան լրատվական դաշտը կենտրոնացած է Բայդենի ուղղությամբ, սակայն թե ով կարող է լինել ԱՄՆ փոխնախագահի հանրապետականների թեկնածուն, կարող է շեղել հանրության ուշադրությունը:
Պակաս կարևոր չէ Միացյալ Նահանգների փոխնախագահի դեմոկրատների թեկնածուի հարցը։ Հանրապետական սենատոր Ջեյ Դի Վենսի ասում է․ «Բայդենն ունի շատ լավ մարդիկ, որոնցից կարող է ընտրել»:
Ինչևէ, ԱՄՆ նախագահ Բայդենի ուշադրության կենտրոնում այս շաբաթ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է լինելու։
Մինչդեռ, Թրամփն առաջիկա օրերին հանրահավաքներ կանցկացնի Ֆլորիդայի Դորալ և Փենսիլվանիայի Բաթլեր բնակավայրերում: