ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը, ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական հնարավոր հանդիպման մասին, ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը Միացյալ Նահանգների առաջնահերթություններից է:
«Սա առաջնահերթություն է մեզ համար, առաջնահերթություն է պետքարտուղարի և պետքարտուղարության այլ պաշտոնյաների համար: Կասկած չունեմ, որ այս ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել»,- ասել է Պատելը:
Սակայն պետքարտուղարության փոխխոսնակը հրաժարվեց մանրամասներ տրամադրել գագաթնաժողովի շրջանակում որևէ հանդիպման կամ ներգրավվածության ժամանակացույցի վերաբերյալ: