ԱՄՆ նախագահ Բայդենը Ֆրանսիայում է՝ D-Day-ի հիշատակի համար

Your browser doesn’t support HTML5

Միացյալ Նահանգների նախագահ Բայդենն այս շաբաթ Ֆրանսիայում է D-Day-ի 80-ամյակի կապակցությամբ: Բայդենը Փարիզ է ժամանել չորեքշաբթի առավոտյան։ Հինգշաբթի նա կայցելի Նորմանդիայի լողափեր, որտեղ ամերիկացի զինվորների գերեզմաններն են, որոնք զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմին վերջ տալու համար: