Ռուսաստանին սպառազինություն մատակարարող Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է «իրավիճակը սրելու» մեջ

Your browser doesn’t support HTML5

Պենտագոնն անցած շաբաթ հաստատել է, որ ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է առաքել մարտավարական նշանակության ATACMS հրթիռային համալիրներ: Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան արձագանքել են՝ սպառնալիքներ հնչեցնելով։ Մոսկվան զգուշացրել է, թե Ուկրաինային նոր զոհեր և ավերածություններ են սպասվում։