Առանց հրադադարի շուրջ պայմանավորվածության՝ Բլինքենը վերադառնում է Իսրայելից
Your browser doesn’t support HTML5
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավարտել է իր հերթական այցը Մերձավոր Արևելք՝ առանց Իսրայելի և «Համասի» միջև զինադադարի շուրջ համաձայնության։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հանդիպման ժամանակ Բլինքենին փոխանցել է, որ համաձայն չէ դադարեցնել ռազմական գործողությունները՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց։