Կալիֆորնիայի ֆերմերները բախվել են ջրի սակավության խնդրին

Your browser doesn’t support HTML5

Կալիֆորնիա նահանգի Իմփերիալ հովիտը, որ Կոլորադո գետի ջրային պաշարների շնորհիվ հայտնի է իր բերքատվությամբ, լուրջ խնդիրների առջև է։ ԱՄՆ-ում աճեցվող բանջարեղենի զգալի մասը ստացվում է կալիֆորնիական մի հովտից, ուր բերքատվությունը մեծապես կախված է Կոլորադո գետից։ Սակայն գետը սկսել է ցամաքել։