Միացյալ Նահանգները ողջունել է հայտարարությունը, որ «Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X հարթակում կատարած գրառման մեջ նշել է.
«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի շուրջ՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ», գրել է Բլինքենը: