Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտության վերջին բռնկումից չորս ամիս է անցել. հետևանքները՝ զոհեր, վիրավորներ, գերիներ, միլիոնավոր տեղահանվածներ եւ բողոքի ցույցերաշխարհի տարբեր քաղաքներում։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելքում է՝ փորձելու միջնորդել պատանդների ազատ արձակմանը, որոնց թվում են վեց ամերիկացիներ, կանգնեցնել մարտերը եւ Գազայի պաղեստինցի խաղաղ բնակիչներին ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել: Սակայն Իսրայելի վարչապետը մերժել է պատանդներինազատելու «Համաս»-ի առաջարկը, ինչի դիմաց, ըստ տեղեկությունների, պահանջել է իսրայելական բոլոր ուժերը դուրս բերել Գազայից:
«Այսօր ես պետքարտուղար Բլինքենին ասացի, որ «Համաս»-ին հաղթելուց հետո մենք այնպես կանենք, որ Գազայի հատվածը վերջնականապես ապառազմականացվի: Պատմություննարդեն ապացուցել է, որ կա միայն մեկ ուժ, որը կարող է նման բան խոստանալ՝ Իսրայել պետությունը մեր պաշտպանության բանակի և անվտանգության ուժերի միջոցով»,-հայտարարել է Նեթանյահուն:
Your browser doesn’t support HTML5
Չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած առանձին մամուլի ասուլիսում Բլինքենը անդրադարձել է «Համաս»-ի պատասխանին:
«Թեև «Համասի»-ի պատասխանում չկան որոշ հստակ մեկնարկային կետեր, բայց մենք կարծում ենք, որ այն հնարավորություն է տալիս համաձայնության հասնելու համար, և մենքկաշխատենք, մինչև հասնենք համաձայնության»,-ասել է նա:
Թել Ավիվում ազատ արձակված իսրայելցի պատանդների խումբը Նեթանյահուից պահանջել է մյուս պատանդների համար գործարքի գնալ:
Ազատված պատանդ Ադինա Մոշեն ասել է. «Նորից դիմում եմ ձեզ, պարոն Նեթանյահու, ամեն ինչ ձեր ձեռքերում է, դուք կարող եք, և ես շատ եմ վախենում, որ եթե շարունակեք «Համաս»-ին տապալելու այս ուղին, ոչ մի պատանդ այլևս չի ազատվի»:
Իսրայելի պաշտոնյաների հետ բանակցություններում Բլինքենն ասել է, որ Գազայում պաղեստինցիների զոհերի թիվը դեռևս չափազանց շատ է, և որ «Համաս»-ի դեմ ցանկացածռազմական գործողության գնալիս պետք է առաջին հերթին հաշվի առնել խաղաղ բնակչության անվտանգությունը:
Գազայի հատվածում «Համաս»-ի ղեկավարած առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 27,478 պաղեստինցի է սպանվել: Հաղորդվում է, որսպանվածների մոտ 70%-ը կանայք և երեխաներ են։ Ավելի քան 66,800 պաղեստինցի վիրավորվել է:
Բլինքենը նաև բանակցություններ է վարել Արևմտյան ափի Ռամալլահում Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Նախատեսվում են ավելի հաճախ բանակցություններ Իսրայելում և հանդիպում «Համաս»-ի պատանդների ընտանիքների հետ:Նշենք, որ Միացյալ Նահանգները «Համաս»-ին համարում է ահաբեկչական խմբավորում: