Ի՞նչ կլինի, եթե Բայդեն կամ Թրամփը թողնեն ընտրապայքարը

Նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը

Նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես, վերստին հանդիպելու են Սպիտակ տան համար մրցապայքարում։ Սակայն թեկնածուների առջև կանգնած խնդիրների՝ Թրամփի դեմ հարուցված քրեական գործերի և երկուսի մեծ տարիքը, շարունակում են մնալ ամերիկյան հանրային քննարկումների կենտրոնական հարցերից մեկը:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է գործ ունենալ իրեն առնչվող 91 մեղադրանքների հետ, և այս տարի սպասվում է նրան վերաբերող առնվազն մեկ քրեական դատավարություն:

Իսկ 81 ամյա գործող նախագահ Ջո Բայդենը կարող է առողջական խնդիրների բախվել:

Վերնագիր. «Բայդենի մեծ տարիքը մեծ խնդիր է, սակայն Թրամփինը` ոչ»:

Թրամփը, հիշեցնենք, 77 տարեկան է։

«Կարևոր գիշեր է լինելու նոյեմբերին, երբ հետ կվերցնենք մեր երկիրը»,- ասում է Թրամփը:

Բայց ի՞նչ կլինի, եթե նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ երկու առաջատար թեկնածուներից մեկը մահանա կամ անգործունակ դառնա։

Եթե նման բան տեղի ունենա նախքան հարազատ կուսակցությունների համագումարները, որոշ նահանգներ կարող են հետաձգել թեկնածուների որոշման համար իրականացվող ներկուսակցական քվեարկությունների՝ փրայմերզիների անցկացման ժամկետները՝ նոր մարդկանց ասպարեզ բերելու:

Փրայմերիզների հաղթողը պաշտոնապես հայտարարվում է որպես տվյալ կուսակցության նախագահի թեկնածու: Հանրապետականները հուլիսին են անցկացնելու ներկուսակցական քվեարկությունը, իսկ դեմոկրատներն՝ օգոստոսին:

«Պատվիրակները ազատ են բանակցել: Միգուցե ընտրեն մեկին, ով [նախկինում] չի առաջադրվել [ԱՄՆ նախագահի թեկնածու]: Բայց թե ովքեր կլինեն Հանրապետական կամ Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները, պարզ կդառնա համագումարներին»,- ասում է Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի հետազոտող Ջոն Ֆորտիերը:

Եթե համագումարից հետո թեկնածուն չեղարկի իր մասնակցությունը ընտրապայքարին, ապա կուսակցությունը պետք է վերստին հրավիրի կուսակցական պատվիրակներին՝ փոխարինող ընտրելու համար, և երաշխավորված չէ, որ որպես նախագահի թեկնածու կընտրեն փոխնախագահի թեկնածուին:

Ընտրություններից հետո նույն գործընթացն է նախատեսված։ Այսինքն, եթե, օրինակ, Բայդենը հաղթի ընտրություններում, բայց չկարողանա պաշտոնավարել, փոխնախագահ Կամալա Հարիսը ինքնաբերաբար չի կարող փոխարինել նրան, և ընտրողները պետք է նորից քվեարկեն:

Բայց ի՞նչ կլինի, եթե ընտրիչները՝ ԱՄՆ քաղաքացիների կողմից ընտրվածները, ովքեր իրենց հերթին ընտրում են ԱՄՆ նախագահին, ... ահա, այդ մարդիկ չկարողանան համաձայնության գալ:

Յուրաքանչյուր չորս տարին մեկ ԱՄՆ-ում ընտրում են 538 ընտրիչների, և որևէ թեկնածու, ում օգտին քվեարկել են առնվազն 270 ընտրիչներ, ընտրվում է ԱՄՆ նախագահ։

«Եթե ոչ մի թեկնածու չկարողանա մեծամասնություն ստանալ, [այդ դեպքոմ ԱՄՆ նախագահի] ընտրությունները տեղի կուենան Ներկայացուցիչների տանը: Եվ ընտրությունները կարող են ավարտվել այնպես, ինչպես չի եղել հարյուրավոր տարիներ»,- ասում է Մայքլ Թորնինգը՝ Երկկուսակցական քաղաքականության կենտրոնից:

Եթե ընտրված նախագահը մահանա ընտրությունների արդյունքները ԱՄՆ Կոնգրեսի կողմից հունվարի 6-ին հաստատելուց հետո, ապա ընտրված փոխնախագահը դառնում է նախագահ:

Հիշատակված սցենարներից որևէ մեկը կարող է խառնաշփոթ ստեղծել, հատկապես՝ եթե նախագահական ընտրությունների արդյունքը վիճարկվի, իսկ այդ պարագայում զարգացումները կարող են անկանխատեսելի դառնալ: Ոչ վաղ անցյալում՝ 2021 թվականի հունվարի 6-ին, ԱՄՆ-ն ականատես եղավ, թե Թրամփի կողմնակիցները ինչպես էին պաշարել Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը: