Հավելվածի օգտատերերը կարող են իրենց ճշգրիտ տեղադիրքը հայտնել երեք բառերի միջոցով
Your browser doesn’t support HTML5
«GPS» կոորդինատներն օգտագործվում են ողջ աշխարհում՝ ճշգրիտ տեղադիրքը որոշելու համար։ Սակայն այն կարող է դժվար լինել առօրյա օգտագործման ընթացքում։ Բրիտանական ընկերությունը մշակել է հավելված, որը թույլ է տալիս օգտատերերին հայտնել իրենց «GPS» կոորդինատները՝ արտաբերելով երեք պարզ բառ։