Իշխող ուժը երրորդ անգամ անընդմեջ հաղթում է Թայվանի նախագահական ընտրություններում

Թայվանի հաջորդ նախագահ Լայ Չինգ-Տեն

Թայվանում անցած շաբաթ օրը համապետական ընտրություններ էին՝ նախագահական ու խորհրդարանական, և երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվեց գործող փոխնախագահ Լայ Չին-Տեն՝ հայտարարելով, թե նպատակ ունի պահպանել Թայվանի շուրջ առկա ստատուս քվոն, բայց նաև հետամուտ է լինելու Չինաստանի հետ երկխոսությանը։

Թայվանում անցած շաբաթ օրը նախագահական ու խորհրդարանական ընտրություններ էին: Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ իշխող Ժողովրդավարական առաջադիմական կուսացությունը (ԺԱԿ) տանում է երրորդ անընդմեջ հաղթանակը՝ երկրի նախագահաի աթոռի համար պայքարում: Թայվանի հաջորդ նախագահ է ընտրվել կուսակցության թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Լայ Չինգ-Տեն։

ԺԱԿ-ի որոշ համախոհների, սակայն, հիասթափեցրել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քանի որ իշխող ուժը կորցրել է վերահսկողությունը օրենսդիր մարմնի նկատմամբ:

Նորընտիր նախագահ Լայ Չինգ-Տեի խոսքով, նպատակ ունի կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության նախագահի թեկնածու Հու Յու Իհը, որը երկրորդն է նախագահական ընտրությունների արդյունքում, համաձայն է այդ մոտեցման հետ․ «Պետք է միասնական լինենք: Ցանկանում ենք տեսնել միասնական Թայվան»:

Your browser doesn’t support HTML5

Թայվանում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ էին

«Գոմինդանում» քիչ չեն մարդիկ, որոնք մտահոգված են Չինաստանի հետ պատերազմի հեռանկարից։ Իշխող ուժի համախոհների ներկայացմամբ, Թայվանի ներկայիս նախագահը նախորդ չորս տարիներին ուժեղացրել է կղզու պաշտպանությունը՝ ամրապնդելով կապերը դաշնակիցների հետ:

Հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե չի աջակցում Թայվանի անկախությանը։ Հայտարարություն են տարածել Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները. «Դատապարտում ենք ընտրությունների վրա ապատեղեկատվության և ռազմական ճնշման միջոցով ներազդելու Պեկինի փորձերը և ողջունում Թայվանի ժողովրդին՝ ժողովրդավարական գաղափարները պաշտպանելու համար»:

«Թայվանը կրկին անկախ լինելու կարիք չունի: Թայվանն արդեն [անկախ] պետություն է։ Մենք ունենք մեր կառավարությունը»,- ասում է իշխող կուսակցության համախոհ Ջորջ Չանգը։

Իր հերթին՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինը «X» հարթակում արտահայտվել է, որ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և ինչ փոփոխություններ էլ լինեն Թայվանում, չի փոխվի գլխավոր փաստը՝ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի մասն է ու «մեկ Չինաստան» սկզբունքը՝ Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման ամուր երաշիքն է:

«Կօգտագործենք փոխգործակցությունը՝ խոչընդոտները հաղթահարելու, առճակատումը երկխոսությամբ փոխարինելու համար, և Չինաստանի հետ համագործակցությունը շարունակելու նպատակով»,- հայտարարել Թայվանի նորընտիր նախագահը:

Սակայն, միաժամանակ, Լայ Չինգ-Տեն ընդգծում է՝ իր վարչակազմը կպաշտպանի Թայվանը Չինաստանի:

Ընտրությունները կղզում կարևոր էին նաև Թայվանում պետական ինստիտուտների և ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից։

«Թայվանն արժանի է ուշադրության, քանի որ անցկացրել է ևս մեկ հաջող ժողովրդավարական ընտրություններ և միակ ժողովրդավարական չինախոս երկիրն է»,- ասում է վերլուծաբան Վեյ-Տին Յեն:

Այս մայիսին նախատեսված է Թայվանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, որից հետո Լայ Չինգ-Տեն կստանձնի նախագահի պարտականությունները: