Մատչելի հղումներ

Պեկինը ռազմական ինքնաթիռներ և նավեր է ուղարկել Թայվան՝ ուժ ցուցադրելու համար


Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանի 71 ինքնաթիռ և յոթ ռազմանավ տեղափոխվել է Թայվանի նեղուց

Վերջին 24 ժամվա ընթացքում Չինաստանի զինվորականները 71 ինքնաթիռ և յոթ նավ են ուղարկել Թայվան՝ ուժի ցուցադրման նպատակով։

Թայվանի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարություն արեց այն բանից հետո, երբ Չինաստանը դժգոհություն հայտնեց Կոնգրեսի կողմից վերջերս ընդունված պաշտպանական ծախսերի օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ օրինագիծը թույլ է տալիս ընդլայնել համագործակցությունը Թայվանի հետ անվտանգության ոլորտում, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը Հնդկաստանի հետ պաշտպանական նոր տեխնոլոգիաների ոլորտում։

Կիրակի առավոտից մինչև երկուշաբթի առավոտ ժամը 6-ը չինական 47 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի ոչ պաշտոնական սահմանը, որը ժամանակին լռելյայն ճանաչել են երկու կողմերը, հաղորդում է Թայվանի ռազմական գերատեսչությունը:

Չինաստանի կողմից Թայվան ուղարկված ինքնաթիռների թվում են եղել 18 J-16 կործանիչ, 11 J-1 կործանիչ, 6 Սու-30 կործանիչ և անօդաչու թռչող սարքեր։

Թայվանն ասում է, որ վերահսկում է ՉԺՀ-ի զորքերի տեղաշարժը իր ցամաքային հրթիռային համակարգերով, ինչպես նաև ռազմանավերով:

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG