Դավոսում քննարկելու են ապատեղակատվությունը՝ որպես կարևոր մարտահրավեր

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողով

Տասնյակ երկիրների ավելի քան վաթսուն ղեկավարներներ, հարյուրավոր գործարարներ ու այլոք գալիք երկուշաբթի հավաքվելու են Շվեյցարիայի Դավոսում՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ավանդական համաժողովին: Օրակարգում ընդգրկված է ապատեղեկատվության ազդեցության հարցն ու դրա դեմ պայքարը։

Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովն այս տարի մեկնարկելու է մարդկության առջև ծառացած լրջագույն խնդիրների ֆոնին՝ պատերազմներ, գլոբալ ջերմացում, անորոշ իրավիճակ համաշխարհային տնտեսությունում, արհեստական բանականության հետ կապված մտահոգություններ և այլն:

Չորեքշաբթի հրապարակած զեկույցում համաժողովի կազմակերպիչները մատնանշել են ապատեղեկատվությունը՝ որպես կարճաժամկետ լրջագույն մարտահրավեր:

«Առաջիկա երկու տարիներին աշխարհի տարբեր երկրներում նախատեսված ընտրությունների վրա [ապատեղեկատվության] հնարավոր ազդեցությունը կարող է նշանակալի լինել, և այն կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ ընտրված կառավարությունների լեգիտիմությունը կասկածի տակ կընկնի։ Իսկ դա, իր հերթին, կարող է սպառնալ ժողովրդավարական գործընթացներին, որոնք կարող են հանգեցնել սոցիալական հետագա բևեռացմանը, անկարգությունների, գործադուլների կամ նույնիսկ ներպետական բռնությունների»,- ասում է «Marsh McLennan Risk Consultancy»-ի ներկայացուցիչ Կարոլինա Քլինթը։

Your browser doesn’t support HTML5

Ի՞նչ է ներառված Դավոսի համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովի այս տարվա օրակարգում

Համաժողովը, փաստորեն, բացվելու է երկու խոշոր՝ ուկրաինական ու մերձավորարևելյան հակամարտույթունների ֆոնին։

Դավոսի համաժողովում սպասում են այդ թվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Չինաստանի վարչապետ Լի Ցյանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:

Անշուշտ, միջոցառմանը ներկա են գտնվելու նաև գործարար աշխարհի հարյուրավոր հանրահայտ ներկայացուցիչներ, որոնցից շատերի կարողություններն անցած տարի աճել են՝ բազմաթիվ մարդկանց աղքատացման ֆոնին:

«Դավոսը երկխոսության, կարևոր քննարկումների, նույնիսկ քաղաքական և գործարար աշխարհի առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու հարթակ է: Ահա թե ինչու են «Oxfam»-ի նման կազմակերպությունները մասնակցում: Այն, իհարկե, ժողովրդավարական հարթակ չէ, ուր թափանցիկ, հաշվետու որոշումներ են կայացվում»,- ասում է «Oxfam International»-ի ներկայացուցիչ Նաբիլ Ահմեդը:

Համաժողովի կազմակերպիչներն ընդգծում են՝ կարևոր է մեկտեղել քաղաքական ու գործարար աշխարհի առաջնորդներին՝ լուծումներ գտնելու աշխարհի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին: